Այսօր ՀՀ երկրորդ ղեկավար, Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է՝ նա դառնում է 72 տարեկան:
հեճուկս ՆՓ&ՔՊ контора-ի գործադրած նրան մեկուսացնելու աննախադեպ ջանքերի, ի հեճուկս վերջին «չընտրությունների» արդյունքների, այսօր, այս պատկառելի տարիքում դեռևս ակտուալ է Հայաստանը նրա ղեկավարմանը հանձնելու օրակարգը՝ դուրս բերելու Ազգը, Պետությունն ու Հայրենիքը այս ամոթալի, խայտառակ վիճակից, որն արդյունք է «անհայրենիք куток»-ի 8-ամյա հակահայ գործունեության:
Քոչարյանից վախենում և հարգում էին հայր և որդի Ալիևները, ինչը նշանակում էր վախ և հարգանք Հայաստանի և Արցախի հանդեպ: Քոչարյանին հարգանքով էին վերաբերվում բոլոր գեոպոլիտիկ կենտրոններում, ինչը նշանակում էր հարգանք և օժանդակության պատրաստակամություն Հայաստանի և հայ ազգի հանդեպ:
Քոչարյանի ղեկավարած Հայաստանը արժանապատիվ պետություն էր և ուներ բարեկամներ ու թշնամիներ: Այսօրվա Հայաստանին և նրա ղեկավարին ամբողջ աշխարհում այլևս որևէ կերպ չեն վերաբերվում, քան որպես իրենց ծրագրերը առաջ մղելու գործիքի կամ վերաբերվում են զզվանքով, լավագույն դեպքում՝ խղճահարությամբ:
Քոչարյանի ղեկավարման օրոք ցանկացած հայ աշխարհի ցանկացած կետում իրեն զգում էր հաղթանակած պետության և ազգի ներկայացուցիչ՝ այսօր նվաստացումը խժռել է ամբողջ արժանապատվ հայությանը:
Բոլոր բացթողումներով հանդերձ, որոնցից չի կարող զերծ մնալ և ոչ մի երկրի ղեկավար այս հողագնդի երեսին, Քոչարյանը եղել և դեռևս ի զորու է լինել Հայաստանին արժանի ղեկավար՝ որպես մեր երկրի և աշխարհասփյուռ հայության շահերի արժանապատիվ սպասարկու:
Հայաստանին հիմա օդի ու ջրի պես ՈՒԺԵՂ առաջնորդ է պետք՝ առկա դաժան մարտահրավերներին դիմագրավելու, Ազգի, Պետության և Հայրենիքի շահերն առաջ մղելու ունակ կենսունակ կառավարման համակարգ ձևավորելու համար: Ցավալի է, որ այսօր դեռևս Քոչարյանին այլընտրանք չկա, սակայն այն չկա:
Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, պարոն Նախագահ, ամենայն հարգանքով և երախտագիտությամբ:
Արգամ Տեր-Պողոսյան